ԼՕՌ բժշկի ընդունելություն - АудиоСлух Ереван
Գլխավոր էջ / Ծառայություններ / ԼՕՌ բժշկի ընդունելություն

ԼՕՌ բժշկի ընդունելություն

«ԱուդիոՍլուխ» կենտրոնում մենք զբաղվում ենք նաև սուր և քրոնիկ ԼՕՌ հիվանդությունների բուժմամբ, մասնավորապես՝ ռինիտի, գայմորիտի, օտիտի, քրոնիկ տոնզիլիտի (անգինա) և այլ ԼՕՌ պաթոլոգիաների։

Մեր որակավորված ԼՕՌ բժիշկը կտրամադրի մասնագիտական օգնություն ԼՕՌ օրգանների բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում՝ ներառյալ լսողության ստուգումը։

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները․
 • Խորհրդատվություն՝ բուժման նշանակմամբ
 • Խորհրդատվական-պրոցեդուրային բուժում
 • Ականջների լվացում, ծծմբախցանի հեռացում (խոնավ/չոր մեթոդով, մեկ կամ երկու ականջ)
 • Օտար մարմնի հեռացում
 • Լսողական խողովակների փչում
 • Աբսցեսի բացում
 • Աուդիոմետրիա
 • Տիմպանոմետրիա
 • Գայմորային խոռոչի պունկցիա (մեկ կողմից)
 • Քմային նշագեղձերի լակունաների լվացում
 • Քթի և ծվենային խոռոչների լվացում
 • Քիմիական այրում արյունահոսությունների դեպքում
 • Քթի ոսկորների ռեպոզիցիա
 • Պարանտոնզիլյար աբսցեսի հեռացում
 • Քթի սինեխիաների (կպումների) հեռացում

Հիվանդները ստանում են բուժման ամբողջական կուրս՝ առաջին դիմումից մինչև լիարժեք առողջացում։ Բուժումը սկսվում է զննումից, որտեղ ԼՕՌ բժշկին օգնում են ժամանակակից տեխնոլոգիաները։

Հիշեցնում ենք, որ եթե ունեք լարինգիտ, օտիտ, տոնզիլիտ կամ այլ քրոնիկ ԼՕՌ հիվանդություն, խորհուրդ է տրվում տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել ԼՕՌ բժշկին։

ԼՕՌ բժշկի ընդունելությանը գրանցվել կարելի է երկու եղանակով՝
 կայքում առկա գրանցման ձևի միջոցով կամ զանգահարելով մեզ։