Ինչպես ճիշտ ընտրել լսողական սարքերը:

“ԱուդիոՍլուխ” ընկերության կենտրոնները վաղուց օգնում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց վերգտնել հաղորդակցության ուրախությունը և լիարժեք ապրել հնչյունների աշխարհում, վայելել դրանց ամբողջ բազմազանությունը: Համեցեք մեզ մոտ, և մեր փորձառու մասնագետները Ձեզ կպատմեն ամեն ինչ լսողական սարքերի մասին: Որոնք են դրանք ըստ կրելու տեսակների, ինչպես են դրանք տեխնիկապես տարբերվում միմյանցից և ինչ առավելություններ են տալիս օգտագործողին, ինչու պետք է հնարավորինս շուտ սկսել կրել սարքերը և ինչպես դա կօգնի ձեզ լիարժեք շփվել հարազատների և ընկերների հետ:
“ԱուդիոՍլուխ” լսողական կենտրոններում դուք կգտնեք համաշխարհային ճանաչում ստացած եվրոպական արտադրողների ժամանակակից լսողական սարքերի մեծ ընտրանի: Մեր մասնագետները կբացատրեն, թե ինչով են տարբերվում ապրանքանիշերը, կօգնեն կատարել Ձեր լսողության նվազմանը համապատասխանող Ձեզ անհրաժեշ լսողական սարքերի ընտրությունը:
Շատ կարևոր է նաև ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՆ հարմարվելու և ընտելանալու գործընթացը, որը դուք հաջողությամբ կհաղթահարեք մեզ հետ: Լսողական սարքերի խորհրդատվությունն ու ընտրությունը՝ ԱՆՎՃԱՐ:
Ինչպես օգտագործել լսողական սարքերը
Լսողական սարքերի ընտրությունը և կարգավորումը մեր “ԱուդիոՍլուխ” կենտրոններում միշտ ուղեկցվում է լսողական սարքերի ճիշտ օգտագործման և խնամքի վերաբերյալ մանրամասն անվճար խորհրդատվությամբ: Ոչ պակաս կարևոր է ՍԱՐՔԵՐԻՆ ձեր հարմարվելու ժամանակահատվածը։
Շատ հազվադեպ է, որ լսողության խանգարում ունեցող անձը, ով առաջին անգամ է ստացել լսողական սարքը, կարող է անմիջապես օգտվել ուժեղացված լսողության բոլոր առավելություններից: Լսողական պրոթեզավորման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից:
* նախնական կարգավորում
* հարմարեցում
* հստակեցման կարգավորում
Ամենից շատ ժամանակ է պահանջվում հարմարվելու համար, որը ներառում է մի շարք գործոններ, որոնց մասին Ձեզ կպատմի բժիշկ-սուրդոլոգը սարքի ընտրության անվճար խորհրդատվության ժամանակ:
Լսողական սարքերին հարմարվելու գործընթացը յուրաքանչյուր մարդու համար անհատական է, բայց հարմարվելու ժամանակահատվածում գլխավորը Ձեր իրատեսական սպասումներն են և նպատակին հասնելու Ձեր ցանկությունը՝ ավելի լավ լսել և հասկանալ խոսքը:
Լսողական սարքերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն
Լսողական սարքերի խնամքը բավականին պարզ է։ Կարևոր է թույլ չտալ դրանց մեջ ջրի ուղղակի ներթափանցմանը և լրացուցիչ չորացնել լսողական սարքերը դրանց մեջ օդից կամ մարդու մարմնից բնական խոնավության ներթափանցման ժամանակ՝ օգտագործելով հատուկ միջոցներ: Այդ դեպքում՝ պատշաճ խնամքի պայմաններում, լսողական սարքերը Ձեզ երկար կծառայեն։